Նոյեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները, ովքեր վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են աջակողմյան հատվածի երթևեկելի գոտում:
Փրկարարկներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: