Նոյեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին: Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին. Աղբյուրի տեղեկություններով՝ «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը: