Հասարակություն

Ադրբեջանի հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերին` 1000

Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերին` 1000: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Նա նշել է, որ կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում։