Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ փողերի լվացման մեղադրանքով: