Նոյեմբերի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։
Քաղաքացիների թվում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնց բարձրացված հարցերին նույնպես նախարարության իրավասության շրջանակներում կտրվեն բոլոր հնարավոր լուծումները։