Հասարակություն

Գնել Սանոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, այդ համագործակցության օրակարգի հետագա ընդլայնումն ու խորացումը։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։ Անդրադարձ է կատարվել համայնքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, ավիացիոն և այլ ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցում ցուցաբերած աջակցության համար։ 

 Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային այլ հարցեր: