Հասարակություն

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։

«Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը»,- ասված է հայտարարությունում: