Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրակարգում է Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը։
Ըստ նրա՝ այդ առումով ԵՄ-ի ու նրա անդամ երկրների կողմից կան դրական արձագանքներ։ Նա նաև նշել է, թե Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով առաջիկայում համաձայնագիր կստորագրվի: