Նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, որը վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ի վարորդը երգչուհի Ալլա Լևոնյանն է: