«ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 400 բուժաշխատողի վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել». տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ղարաբաղցի բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու խնդիրներին։ Ըստ Ավանեսյանի՝ միաժամանակ հետաձգվել է նրանց համար հավաստագրման պահանջների կիրառումը, որպեսզի տեղահանված բուժաշխատողները կարողանան արագ անցնել աշխատանքի։
Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ԼՂ-ից տեղահանվածներն օգտնվում են ամենամեծ բժշկական փաթեթից, որ պետպատվերի շրջանակներում հասանելի է. «Նրանք պետք է գնան ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ, ստանան ուղեգիր և գնան, անվճար հիմունքներով հիվանդանոցներում ստանան պլանային բուժօգնություն»։