«COVID-ի որևէ նոր շտամ չկա․ եղածը «օմիկրոնի» տարբեր ենթաշտամներ են». ճեպազրույցում պարզաբանել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ իրականացվում են դեպքային հետազոտություններ. «Երբեմն գրիպն ու COVID-ը համատեղվում են, ինչն էլ բարդ սիմպտոմատիկ ընթացք է ունենում»,- ասել է նա։
Ըստ Ավանեսյանի՝ COVID-ի հարցում անհանգստացնող իրավիճակ չկա։