Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, թե Ռուսաստանում Հանրային հեռուստաընկերության հեռարձակումը գին ունի, որը հեռուստաընկերության բյուջեում նախատեսված չէ։
Նրա մոտավոր հաշվարկներով՝ ՌԴ-ում հեռարձակման համար անհրաժեշտ է ամսական 25 հազար դոլար։ Ըստ Մովսիսյանի` հեռուստաընկերության գովազդի գումարներով հնարավոր չէ այդ ծախսն ապահովել. գովազդի գումարներով մի կերպ կարողանում են միայն տեխնիկական թարմացում անել։