Գործադիրն ընդունել է որոշում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների բարելավմամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է վերաբաշխման միջոցով 61․584,7 հազար դրամ հատկացնել Քրեակատարողական ծառայությանը:
Հիմնավորման համաձայն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի և վարչական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների արդյունքում նախատեսվում է ունենալ գրեթե ամբողջությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հիմնարկ: