Հասարակություն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր բալետային հատակ կունենա

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր բալետային հատակ կունենա

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների միջև և 68,242.3 հազար դրամ ուղղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:

Ըստ հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական