Հասարակություն

Գործարկվել է Վեդու քաղաքացիների սպասարկման գրասենյակը

Գործարկվել է Վեդու քաղաքացիների սպասարկման գրասենյակը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանական համագործակցության գործակալության աջակցությամբ ս/թ-ի նոյեմբերի 1-ից գործարկվելու է Վեդու քաղաքացիների սպասարկման գրասենյակը։

Գրասենյակի կողմից մատուցվելու են հետևյալ ծառայությունները․

Տեղեկանքների տրամադրում
Թույլտվությունների տրամադրում
Անշարժ գույքի հարկի հաշվարկում և գանձում
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում
Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
Տեղական տուրքերի և վճարների գանձում
Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրանց ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում
Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում
Քաղաքացիների ընդունելության գրանցում
Առցանց ծառայությունների տրամադրում
Թեժ գիծ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական