Հասարակություն

«Եթե սահմանված կարգավորումները չեն պահպանվում, հաջորդում են համապատասխան քայլերը». փոխնախարար

«Եթե սահմանված կարգավորումները չեն պահպանվում, հաջորդում են համապատասխան քայլերը». փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն անդրադարձել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու պատճառներին։

«Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա և, բնականաբար, բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլերը»,- ասել է փոխնախարարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Ըստ Սվաճյանի՝ տնօրեններն արձակուրդ կամ գործուղման են մեկնում նախարարի հրամանով. «Եթե այդ հրամանն առկա չէ... Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու գործընթացներով է այդ գործուղումն իրականցվել՝ կա հստակ հրաման, բայց այդ հրամանը չի եղել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական