Հասարակություն

«Ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ»․ Անահիտ Ավանեսյան

«Ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ»․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության ախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ, որոնցից մի քանիսը կուզենայի ընդգծել`
 
Կբարելավվեն ԱՆ ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» շենքային պայմանները: Բժշկական կետերը կվերանորոգվեն, կոմունալ պայմանները կհամապատասխանեցվեն ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը:

Կֆինանսավորվի Սևան և Բերդ քաղաքներում դատաբժշկական փորձաքննությունների բաժինների նոր մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի ձեռքբերումը:

Թմրամիջոցների, հոգեմետ դեղանյութերի և դրանց ժամանակակից տեսակների ճշգրիտ հայտնաբերման համար ձեռք կբերվեն լաբորատոր հատուկ սարքավորումներ: 1971 թվականից չվերանորոգված «Ավանի հոգեկան առողջության կենտրոնի», ինչպես նաև «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» կանոնադրական կապիտալը կավելացվի` մասնակի վերանորոգում իրականացնելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական