Հասարակություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։

Նախագահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում և ծանոթացել հավաքածուին։ 

Հանրապետության նախագահը նաև գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում:

Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է նաև հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը:

Դանիելյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական