Հասարակություն

Տարեվերջին 34 դպրոցների շինաշխատանքներն ավարտված կլինեն. նախարար

Տարեվերջին 34 դպրոցների շինաշխատանքներն ավարտված կլինեն. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե հաջորդ տարվա բյուջեով իրենց ոլորտի հատկացումներն աճել են 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ`38 տոկոսով. 2024թ. կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ։

«Էական ավելացել է բյուջեն։ Հաշվի առնելով տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- ասել է նա։

Նախարարը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը: Այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի. «Ընդհանուր առմամբ, տարեվերջին 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական