Հասարակություն

Անհայտ կորածների հարազատները կշարունակեն 300.000-ական դրամ ստանալ

Անհայտ կորածների հարազատները կշարունակեն 300.000-ական դրամ ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից:

Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին ամսական տրամադրվում է 300.000 դրամի չափով աջակցություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական