Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված տանը կից խորդանոցում էլեկտրական հոսանքի լարով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 24-ամյա Վահագն Հ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: