Հասարակություն

«ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

«ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է ներկայացրել 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով վնասվածք ստացած 11-ամյա երեխայի առողջական վիճակից:

«ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին:

«Համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։ Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- ասված է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական