ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե դատական իշխանության վրա գործադիրը որևէ ճնշում չի գործադրում։
«Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին»,- ասել է նա ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Նախարարի խոսքով, օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից. «Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դատավորի որոշման հետ, ապա կան բողոքարկելու իրավական մեխանիզմներ»,- հավելել է նախարարը։