ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջև։
Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ նշելով, որ ընդդիմադիրներին անհիմն բերման են ենթարկում և կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում։
Գևորգ Պապոյանն էլ արձագանքեց, որ ոստիկանությունը կշարունակի նույնկերպ վարվել «այն լկտիների հետ, ովքեր քաղաքացիների մեքենաներն են ջարդում»։
«Դուք ինքներդ եք Ձեզ լկտի պահում»,- ասաց Մանուկյանը։
Գևորգ Պապոյանն էլ հակադարձեց. «Իրենք սրիկաներ, լկտիներ, հանցագործներ են և Ձեր նման պաշտպան ունեն։ Ամաչեք, որ այստեղ դրանց պաշտպանությունն եք հանձն առել»։
Պապոյանի և Մանուկյանի միջև լեզվակռիվը մի որոշ ժամանակ շարունակվեց։ ՄԻՊ-ն էլ կոչ արեց հանրային ծառայողին վայել վարքագիծ դրսևորել։
Մանրամասները՝ տեսանյութում.