Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։
Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչ Վ․Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆ․ Արիասը մտքեր փոխանակեցին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի անդամակցության, Կազմակերպության գործունեության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակալի դերը` որպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիան կիրարկող մարմին, որի համար 2013թ․ Կազմակերպությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։