Հասարակություն

«Այս տարի ՊՎԾ ուսումնասիրության արդյունքում 65 քրեական վարույթ կա նախաձեռնված». Ռոմանոս Պետրոսյան

«Այս տարի ՊՎԾ ուսումնասիրության արդյունքում 65 քրեական վարույթ կա նախաձեռնված». Ռոմանոս Պետրոսյան

2022թ. ՊՎԾ ուսումնասիրությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների թիվը 77-ն է. լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ 33 գործ քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, 44-ն էլ՝ քննչական կոմիտեում. «Իսկ 2023թ. 10 ամսվա գործունեության արդյունքում արդեն 65 քրեական վարույթ կա նախաձեռնված»։

Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ քրեական վարույթները տրամաբանական հանգուցալուծման կհասնեն. «Մեր ետվերահսկողական լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև գլխավոր դատախազության և քննչական մարմինների հետ փոխգործակցության հարթության մեջ, մշտապես կապի մեջ ենք, ինքներս էլ հետևողական ենք բացահայտումների, ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքով նախաձեռնված քրեական վարույթների հանգուցալուծմանը»։ 

Նա նաև տեղեկացրել է, որ 2 գործ էլ հասել է դատարան։ Պետրոսյանը նաև ասել է, որ ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից ու ներգրավվել գործերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական