Հասարակություն

Ատոմակայանի աշխատանքների ժամկետը կերկարաձգվի

Ատոմակայանի աշխատանքների ժամկետը կերկարաձգվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է ատոմակայանի աշխատանքներին։ Ըստ նրա՝ այս առումով կա 2 պրոցես. ծրագրերից մեկը վերաբերում է շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որն արդեն մեկնարկել է: Այդ նպատակով նախատեսված է 7 միլիարդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Մյուս ծրագիրը վերաբերում է ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացմանը՝ մինչև 2036թ․․ «Հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական