Հասարակություն

«Գիտենք՝ ինչ ծավալի աշխատանք է պետք անել». Սանոսյանը՝ Մեղրու երկաթգծի վերականգնման մասին

«Գիտենք՝ ինչ ծավալի աշխատանք է պետք անել». Սանոսյանը՝ Մեղրու երկաթգծի վերականգնման մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե կառավարությունը 2020թ․ հետո ուսումնասիրություններ է կատարել Մեղրու հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ․

«Գիտենք վիճակը։ Գիտենք նաև՝ ինչ ծավալի աշխատանք է պետք անել ու ինչքան ժամկետներում։ Նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի»,- ասել է նա։

Ըստ Սանոսյանի՝ երկաթգծի վերականգնումը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական հարաբերությունները. «Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում․ սպասում ենք»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական