Հասարակություն

Ծեծկռտուք և դանակահարություն Գյումրիում

Ծեծկռտուք և դանակահարություն Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան թաղամասում ոստիկանության ու պարեկային ծառայության ուժեր են հարկավոր, քանի որ տեղում ծառայություն կատարող կրտսեր պարեկին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է տեղ ունեցել և կա վիրավոր:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին  տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 37-ամյա Պատվական Հարությունյանին, 32-ամյա Հովհաննես Հաջյանին, 25-ամյա Մկրտիչ Կոտոյանին և 37-ամյա Սահակ Քոչարյանին, որը ևս վնասվածք է ունեցել։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել պարզել դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ մինչ պարեկների, ոստիկանների ժամանումն ինչ-որ անձինք փորձել էին հետքերը վերացնել: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական