Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են․
«Այն իրագործման ընթացքում է», - ասել է նա՝ հավելելով, որ գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ՝ դրա մոտակայքում:
Նախարարը նաև մանրամասնել է, որ խոսքը մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների մասին է, որոնք էլ որոշում են հետագա անելիքը. «Մենք, հաշվի առնելով աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել», - ասել է նա։