Հասարակություն

Ford Transit-ը կոտրել է ցուցանակն ու հայտնվել խաղողի այգում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Ford-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը: Արարատի ոստիկանությունն ու Վեդիի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: