Հասարակություն

Արմեն Աշոտյանի փաստաբանները բացարկ հայտնեցին դատավորին

Արմեն Աշոտյանի փաստաբանները բացարկ հայտնեցին դատավորին

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարության ժամանակ նրա փաստաբանները բացարկ հայտնեցին դատավոր Վահե Դոլմազյանին։

«Արմեն Աշոտյանի գործով նախորդ երկու գործերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք մեզ մոտ ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատարանի անկողմնակալության մեջ», - ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Դատավորն Արմեն Աշոտյանի հայտարարության ժամանակ մի քանի անգամ ընդհատել է նրան, ինչին ի պատասխան՝ Աշոտյանն ասել է, թե բացարկ են հայտնում հենց դատավորի պատճառով։ 

Աշոտյանը հավելել է նաև, բացարկը բավարարելու դեպքում ով էլ այդ գործով նիստը նախագահի, միևնույն է, նույնկերպ է վարվելու, ինչ՝ դատավոր Դոլմազյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական