Հասարակություն

Պապիկյանն ու գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնը քննարկել են Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում  համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։