ԼՂ-ից բռնի տեղահանվածների մոտ բավական քանակով անօրինական և օրինական զենք կա․ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ նշելով, որ համագործակցում են ԼՂ ոստիկանության աշխատողների հետ, որպեսզի որոշակի պատկերացում ունենան։
Ղազարյանի խոսքով՝ զենքով պարգևատրված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունեն, իսկ ԼՂ քաղաքացիների վերաբերյալ՝ ոչ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախարարից հարցրեց, թե Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ ինչպես ու ինչ հիմքով են տեղափոխվել Հայաստան։ Նախարարը հավաստիացրեց, որ տվյալներին տիրապետում են․ «Անցած շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձորում ենք հայտնաբերել։ 11 անձ է ազատ արձակվել․ բոլորի տվյալներն ունենք: Մի քանիսով զբաղվում է ԱԱԾ-ն, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, իսկ մյուսներով՝ ոստիկանությունը։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։