Հասարակություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում, բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասն էլ «Աշտարակ» բժշկական կենտրոններ: Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով: Վիրավորներից 3-ին տեղում օգնություն են ցուցաբերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ փրկարարները: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական