«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: