Հասարակություն

«Էրեբունի» սգո սրահի բակում հայտնաբերվել է կնոջ դի

«Էրեբունի» սգո սրահի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Անահիտ Ս.-ն է, ով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական