Հասարակություն

Վահան Քերոբյանը մասնակցել է անասնապահական խոշոր համալիրի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթսի»՝ իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացման արարողությանը։  

Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, և 32 հեկտար տարածության վրա շուրջ 70  հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս։ 

Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է սույն նախագծի ներդրումային ծախսերը։

Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 120  աշխատատեղ։