Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհի բախվել են Mitsubishi-ն, Isuzu-ն և Opel Vectra-ն. կան վիրավորներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի  բախվել են Mitsubishi-ն, Isuzu-ն և Opel Vectra-ն. կան վիրավորներ

Ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 44-ամյա Նարեկ Զ.-ի վարած Isuzu մակնիշի, 34-ամյա Սմբատ Խ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 34-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Հ.-ն, նրա ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Խաչատուր Ա.-ն և 37-ամյա Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական