Հասարակություն

Նոյեմբերյանի «Բովեր» հանդամասում անչափահասներ են մոլորվել

Նոյեմբերյանի «Բովեր» հանդամասում անչափահասներ են մոլորվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 18։30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Բովեր» կոչվող հանդամասում քաղաքացին և իր ընկերը մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) և Գ. Ա․-ին (ծնված 2007 թ․) և տեղափոխել Նոյեմբերյան քաղաք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական