Հասարակություն

Գարեգին Բ-ն ընդունել է գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Գարեգին Բ-ն ընդունել է գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնեց գերմանական Կարմիր խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։ Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև Արցախից տեղահանված հայորդիներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։

Իր հերթին՝ տիկին Բարբարա Բոշը, անդրադարձ կատարելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում գերմանական Կարմիր խաչի գործունեությանը, խոսել է նաև «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Գթության խոհանոց» ծրագրի մասին։ Տիկին Բարբարա Բոշը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես առաջնահերթ են նկատվելու բռնի տեղահանված արցախցիների կարիքները։

Հայոց Հայրապետը, ի դեմս ներկաների, իր գնահատանքն է փոխանցել Գերմանիային և գերմանացի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական