Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթերի ցանկում:
Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար»,- ասված է հաղորդագրությունում։