Հասարակություն

ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկվել են վերականգնողական բժշկության ներուժի զարգացումը Հայաստանում

ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկվել են վերականգնողական բժշկության ներուժի զարգացումը Հայաստանում

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում:

Անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլերին, որոնց իրականացման արդյունքում ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական և գործնական նոր հմտություններ:

«Առողջապահության նախարարությունը միշտ պատրաստակամ է նպաստելու որակյալ և պացիենտակենտրոն վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար` մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է Արմեն Գասպարյանը:

«Վերականգնողական ծառայության բարելավման գործողությունների ծրագրի և համապարփակ ռազմավարություն մշակելու արդյունքում նախանշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ծառայության բարելավմանը»,- ավելացրել է դոկտոր Մարթե Էվերարդը:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցությունը, ինչը կկրի շարունակական բնույթ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական