Հասարակություն

«27»-ի ահաբեկչությունը հարձակում էր պետության, պետականության, ինքնիշխանության դեմ. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյանների, այլ նախևառաջ պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:
 
Այն պետությանը հասցված  այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը: 

24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը, մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը»: