Հասարակություն

Այս պահին բավական նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը. Արթուր Հովհաննիսյան

Այս պահին բավական նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Բրյուսելյան հանդիպման չեղարկումն արդյո՞ք այս գործընթացում Արևմուտքի ձախողման մասին չի խոսում, նշել է. «Այս մոտեցումը չի արտացոլում իրականությունը»։

Ըստ նրա, Գրանադայում չստացվեց ստորագրել հնգակողմ փաստաթուղթ։ «ՀՀ-ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ և ոչ էլ որևէ կողմն է առևտրի մեջ։ Մենք պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել քննարկումները Ադրբեջանի հետ, կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ և մենք այս պահին բավական նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ եվրոպական գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում նաև եվրոպական հարթակներում», - ասել է նա՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական