Հասարակություն

Ֆրանսիայի մշակույթի նախարարն անդրադարձել է ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակին

Ֆրանսիայի մշակույթի նախարարն անդրադարձել է ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակին

Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի այն տվյալներ հավաքագրի ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին. հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում։

«Ֆրանսիայի հատկացրած ֆինանսավորման միջոցով ALIPH ընկերությունը կարողացել է արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել Արցախում մնացած հուշարձանները։ Արդեն առկա է այդ տվալների բազան։ Մեր ձեռքի տակ են ԼՂ-ում մնացած հուշարձանների ներկայիս վիճակը պատկերող նկարները։ Այսինքն պատմամշակութային նմուշների աղավաղված վիճակը»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական