Հասարակություն

Մինչև 2026թ․ կավարտվի 300 դպրոցի շինարարություն

«Մենք պետք է մինչև 2026թ. ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը»,- տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, նաև՝ Երևանի մի քանի՝ մինչև 10-12 դպրոցների շինարարություն, որ արժեքով գերազանցելու են 400 մլրդ դրամը»,- ասել է նա։

Փոխվարչապետն անդրադարձել է նաև շինարարության ռիսկերին՝ գների բարձրացման հետևանքով շինկազմակերպություններին հասցվելիք հնարավոր վնասներին, ասելով, որ կառավարությունը որոշ փոխհատուցում է տալու։