Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերին թոշակառուների կողմից անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 5 մլրդ 740 մլն դրամ, որի դիմաց տրվել է 481 մլն դրամ հետվճար։
«Ավելի քան 9000-ով ավելացել է շահառուների թիվը, այսօր առկա է 150.000 շահառու։ Ծրագրի մեկնարկից ի վեր անկանխիկ գործարքների ծավալը կազմել է շուրջ 49 մլրդ դրամ, որի դիմաց 1 տարի 2 ամիս ժամանակահատվածում տրվել է 4,1 մլրդ դրամ հետվճար»,- ասել է նա։
Ըստ Մկրտչյանի՝ թվերի աճը պայմանավորված է նաև նրանով, որ այդ համակարգին միացել է ևս երկու բանկ։