Հասարակություն

ՏԿԵ փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան դիվերսիֆիկացնել էներգետիկ համակարգերը

ԽՍՀՄ փլուզման արդյունքում Ադրբեջանից Հայաստան` գազի և Հայաստանից Արդբեջան էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցումը ցնցող իրադարձություն էր։ Այս մասին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ 

Նա նշել է, որ դրանից հետո Հայաստանն սկսել է Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը։ 

«Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կգա, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը»,- իր ելույթում նշել է նա։