Հասարակություն

Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։

«Ուղևորափոխադրումներն այն ոլորտներից է, որ կոնկրետ ուշադրություն է պահանջում, որովհետև խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում պետությունը պետք է որոշակի պայմաններ ու պահանջներ առաջ քաշի։

«Տուրքն առաջին տարում սահմանվում է 1,5-2%, որն աստիճանաբար կավելանա և կկազմի 4% անկանխիկ, 5%՝ կանխիկ վճարների դեպքում»,- ասել է նա։

Ըստ Թունյանի՝ այդ բեռը շատ մեծ չի։